1in.am-ը գրում է.
Ուկրաինայի հետ ցանկացած կոնֆլիկտ կարող է հանգեցնել Եվրոպա Ուկրաինայի տարածքով անցնող խողովակներով իրականացվող գազամատակարարումների խափանմանը, ասվում է «Գազպրոմի» հաշվետվության մեջ:
«Քաղաքական ու տնտեսական հակասությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհանգստություն են հարուցել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազամատակարարումների և ուկրաինական կողմի ունակության առնչությամբ՝ մարելու մատակարարված գազի դիմաց «Գազպրոմին» պարտքը և կատարելու գազի ընթացիկ մատակարարումների վճարումները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Մասնավորապես ասվում է, որ «Գազպրոմի» զուտ եկամուտը 2013-ին կրճատվել է 6,9%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1271851.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել