Հարսանիքը միևնույն է պարտադիր արարողություն է, հա, ասում եմ քանի որ շատերը ասում են. «Դե հարսանիքը ինչա է , ծախս անենք ուրիշները գան ուտեն գնան, հետո հետևից էլ բողոքեն, էնա այլ երկրներում ոնց են անում, այ տենց մի կաֆեում անենք ու վերջ»։
Հա մարդիկ ճիշտ են ասում, շատերը հարսանիքից հետո բողոքում են, բայց դա չի կարևորը, կարևորը էն բավականությունն է, որ դու ստանում ես քո հարսանիքից, թե ուրիշները ինչ կասեն էտ հարցի մյուս կողմն է։
Այլ երկրների հետ համեմատվելը անիմաստ է, քանի որ իրենք կարող են հարսանիքի գիշերը բաժանվեն….Նրանք տարին մեկ կարան պսակվեն, իսկ մենք՝ հայերս (հիմնական էլի) ամուսնանում ենք մեկ անգամ ու ողջ կյանքի համար ու էտ հարսանիքը քո ողջ կյանքի հիշողությունն է լինելու։
Էնպես որ հարսանիքը՝ իրա յուրահատկություններով, երբեք ավելորդ չի ու եթե հնարավորություն ունես անպայման պետք է անես։
Հ.Գ. Համ էլ յուրաքանչյուր աղջկա երազանքը հարսի սպիտակ շոր հագնելն է։



