Հասկանալի է, որ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ արդեն սովորություն է դարձրել ըմբոստանալ և անհանդուրժողականություն ցուցաբերել ՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից իրականացվող և իրականացվելիք նախաձեռնություններին և ծրագրերին` նույնիսկ կորցնելով ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, սակայն ԱՆՀՐԱԺԵՇՏ է ընկալել, որ....
1. 17 տարեկանը համարվում է ԵՐԵԽԱ (հոդ. 41.1 ընտանեկան օրենսգիրք ), և վերջինս ուղղակի իրավունք ՉՊԵՏՔ է ունենա ամուսնություն կնքելու,
2. ՀՀ-ում անհրաժեշտ է հաստատել գենդերային հավասարություն,
3. Պետք է հարգել ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ դրույթները, Միջազգային կոնվենցիաներ, որոնց անդամակցում է ՀՀ-ն,
4. ոչ մի ԴՊՐՈՑԱԿԱՆ (կրթական համակարգում վերջին շրջանում իրականացվեցին փոփոխություններ, որոնց հիման վրա 17 տարեկանը համարվում է դեռ դպրոցական, քանի որ երեխան հաճախում է դպրոց 6 տարեկանից և այն տևում է 12 տարի) ՉԻ արտագաղթի ՀՀ-ից հանուն ամուսնության,
5. և ի վերջո, աղջիկներ, երբ Ձեզ ձեռնտու է, բարձրաձայնում եք հավասարության պահը, հիմա ինչն է պատճառը, որ ուզում եք մեկ տարի շուտ ամուսնանալ....

Հեղինակ` Աննա Ռաֆայելի Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել