Որքան մարդ, այնքան էլ հոբբի: ArmՏtar.am-ը կներկայացնի մանրամասներ Սյուզի Մելիքյանի, Լիլուի, Գրիգոր Կոկչյանի և Լուսինե Թովմասյանի սիրելի զբաղմունքի մասին:

Սյուզի Մելիքյան
Դիմահարդարումը հոբբի է, որով զբաղվում եմ պրոֆեսիոնալ մակարդակով, և դա ինձ անսահման բավականություն է պարգևում: Հասկացա, որ ինձ մոտ այն հնարավոր է լավ ստացվի և զուտ հաճույքի համար գնացի մասնագիտական դասընթացների: Սովորել եմ մեր լավագույն դիմահարդարներից մեկի մոտ, իսկ մինչ այդ հաճախ ինքս ինձ եմ make-up արել: Այս դասընթացներից հետո կարծում եմ, որ առավել հեշտ կլինի արտերկրի համերգային ծրագրերին ինքս ինձ դիմահարդարելը: Թեև այժմ զբաղվում եմ պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ, բայց հանդիսատեսն ինձ միշտ տեսնելու է որպես երգչուհի, քանի որ դա իմ ոլորտն է, իսկ այլ աշխատանքի թեկուզ և խորը ուսումնասիրությունը պարզապես հոբբի է: Շատ եմ սիրում նաև նկարել թե՛ մատիներով, և թե՛ վրձինով: Նկարչությունն ինձ համար թուլություն է:

Լիլու
Երևի տարօրինակ է, բայց հոբբի, որպես այդպիսին, չունեմ: Եթե ճանապարհորդելը կարելի է հոբբի համարել, ապա դա իմ ամենասիրելի զբաղմունքն է: Շատ եմ սիրում տարբեր երկրներ այլցելել, ծանոթանալ այդտեղի մշակույթին, ավանդույթներին: Բացի դրանից, շատ եմ սիրում մեքենա վարել, երկար ճանապարհը հենց մեքենայով գնալ:
Փոքր տարիքում սիրում էի տիկնիկիս համար հագուստներ հավաքել, կարել, անգամ ինձնից շատ շորեր ուներ: Ով գալիս էր մեր տուն և հարցնում, թե ինչ եմ ցանկանում, միանգամից ասում էի, որ տիկնիկս շոր չունի, բայց ամեն օր նոր շորով էր: (ծիծաղում է)
Շարունակությունն` այստեղ