Հարավային Ուելսում գտնվող սքեյթբորդի զբոսայգին կամ, ինչպես ընդունված է ասել, սքեյթ պարկը ծաղրի առարկա է դարձել այն բանից հետո, ինչ Google Earth-ի նկարների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն առնանդամի կառուցվածք ունի: Այդ նկարներն այս շաբաթ հայտնվեցին ինտերնետում: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ վերևից այս սքեյթ պարկը նման է առնանդամի: Google-ի օգտատեր Գարեթ Բիշոփը նկատեց այգու տարօրինակ ձևը և այսպիսի հարցադրում կատարեց.
Ինձնից բացի, որևէ մեկը նկատո՞ւմ է ազգային զբոսայգու տարօրինակ դիզայնը:
Այդ հարցադրումը մեծ աղմուկ հանեց: Միանգամից բազմաթիվ մեկնաբանություններ հայտնվեցին, իսկ նկարը կայծակնային արագությամբ տարածվեց ինտերնետում:
Google Earth-ի այս նկարում երևում է առնանդամի ձև ունեցող ազգային զբոսայգին:
Google Maps-ում և Google Earth-ում առաջին անգամ չէ, որ հայտնվում են հետին մտքերի տեղիք տվող պատկերներ: Սքեյթբորդի զբոսայգու նախագծի հեղինակներն ասել են, որ ճարտարապետական ոչ մի սխալմունք էլ թույլ չի տրվել: Այդ դիզայնը բավականին տարածված է, և կան բազում այլ սքեյթ պարկեր, որոնք միևնույն դիզայնն ունեն:
Դիզայներ Իան Ջենինգսն ասում է.
Առնանդամ հիշեցնող ճարտարապետական կառույցները տարածված են ողջ աշխարհում: Ուստի Ուելսի Փորթքոուլ քաղաքը միակը չէ, որտեղ այսօրինակ սքեյթ պարկ կա:
Այն փաստը, որ Փորթքոուլում այս դասական դիզայնով զբոսայգի կա, վկայում է այն մասին, որ այստեղ աշխարհով մեկ ճանապարհորդած ու փորձառու սահորդներ են մարզվում:
Մերսիսայդում նմանատիպ դիզայնով տներ կան :
Իլինոյսում գտնվող այս եկեղեցին նույնպես աչքի է ընկնում իր առնանդամանման դիզայնով:
Փորթքոուլի 53-ամյա բնակիչ Ալի Բարրը 1970-ականներին զբաղվում էր պրոֆեսիոնալ սքեյթբորդով: Հենց նա էլ օգնել է ավարտին հասցնել զբոսայգու ճարտարապետական նախագիծը: Նա ասել է.
Մարդկանց մեծամասնությունը չի էլ նկատում զբոսայգու նմանությունը առնանդամին: Այդ նմանությունը նկատելի է դառնում միայն վերևից նայելիս:
Փորթքոուլի քաղաքային խորհուրդը այդ զբոսայգին բնութագրել է իբրև հիանալի ճարտարապետական կառույց: Խորհրդի ներկայացուցիչներից մեկն ասել է. «Քաղաքային խորհուրդը տեղի բնակչության և կազմակերպությունների հետ միասին փորձում է բնակիչների ու այցելուների համար ստեղծել բոլոր անհրաժեշտ հարմարությունները: Սքեյթբորդի զբոսայգին այն օրինակներից է, երբ տարբեր կառույցների ու բնակիչների համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծվել է հրաշալի կառույց, որի հյուրընկալ դռները բաց են թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների առջև: Քաղաքային խորհուրդը շատ հպարտ է այս նվաճմամբ և ուրախ է, որ շինարարական աշխատանքների ավարտից երեք տարի անց այս զբոսայգին դեռևս այդքան մեծ ուշադրություն է գրավում»:



