Մենք բոլորս փոքր-ինչ տարօրինակ ենք, իսկ ստեղծագործ մարդիկ առավել ևս: Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի, նշանավոր և տաղանդավոր մարդկանց տարօրինակ սովորություններին:
Սալվադոր Դալի
Աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի ողջ կյանքը կազմված էր անմիտ սովորություններից և ապշեցուցիչ արարքներից: Ամենատարօրինակներից մեկը ցերեկային ճաշկերույթից հետո քունն էր: Նա քնում էր` ձեռքում բռնելով պղնձե բանալի, իսկ նրա տակ երկաթե աման էր տեղադրում: Հենց որ Դալին քնում էր, բանալին ընկնում էր նրա մեջ և խլացուցիչ ձայն էր արձակում: Նկարիչն ասում էր, որ ոչինչ այդպես չի թարմացնում, որքան արթնանալը նմանատիպ ձայնից:
Ալեքսանդր Բլոկ
Հայտնի պոետ Ալեքսանդր Բլոկը, չնայած, որ սիրելով էր ամուսնացել, սակայն որպես ամուսին բավականին տարօրինակ էր: Նա ամուսնությունից հետո մեկ ամբողջ տարի հրաժարվում էր կատարել իր ամուսնական պարտականությունները և նույնիսկ չէր դիպչել իր կնոջը: Պոետը նախընտրում էր «հոգևոր մտերմությունը»՝ կնոջ մեջ չհիասթափվելու և նրան միշտ սիրելու համար:
Ալեքսանդր Պուշկին
Ալեքսանդր Պուշկին շատ եր սիրում աշխատանքի ժամանակ լիմոնադ ըմպել: Պուշկինը չափազանց սնահավատ անձնավորություն էր:
Լև Տոլստոյ
Հայտնի ռուս գրող Լև Տոլստոյը չէր կարողանում ապրել առանց ակտիվ գործողությունների: Եթե նա գոնե մեկ անգամ չէր զբոսնում, ապա օրվա վերջում չափազանց դյուրագրգիռ էր դառնում, և գիշերը երկար ժամանակ չէր կարողանում քնել:
Լյուդվիգ վան Բեթհովեն
Կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը չէր սիրում սափրվել, քանի որ կարծում էր, որ սափրվելը խոչընդոտում է ստեղծագործական ոգեշնչմանը: Նախքան աշխատանքի անցնելը, կոմպոզիտորը մեկ դույլ սառը ջուր էր լցնում իր գլխին: Դա, Բեթհովենի կարծիքով, նպաստում էր ուղեղի աշխատանքին:
Նապոլեոն Բոնապարտ
Ֆրանսիացի հրամանատարը հայտնի էր տաք լոգանքների հանդեպ իր մոլագար սիրով: Խաղաղ ժամանակ նա կարող էր օրը մի քանի անգամ տաք լոգանքներ ընդունել, իսկ պատերազմական իրավիճակներում նա անպայման իր հետ լոգարան էր վերցնում: Սուրբ Հեղինե կզղում անցկացրած իր կյանքի վերջին օրերին նա գրեթե ամբողջ օրը դուրս չէր գալիս լոգարանից:
Վիկտոր Հյուգո
Վիկտոր Հյուգո հաճախակի ստեղծագործում էր մերկ վիճակում: Նա կարգադրում էր իր բոլոր ծառաներին սենյակից տանել հագուստները, որպեսզի իր մոտ տանից դուրս գալու ցանկություն չառաջանա, և նա կենտրոնացված լինի միայն իր աշխատանքի վրա: Ինքնակամ բանտարկությունն ավարտվում էր հստակ քանակի էջեր գրելուց հետո:
Չարլզ Դիքենս
Չարլզ Դիքենսը անչափ տարօրինակ սովորություն ուներ: Նա սիրում էր դիահերձարանները: «Ինչ-որ անբացատրելի ուժ ինձ այնտեղ է ձգում»,- գրում էր Դիքենսը: Երբ գրողը որևէ մի երկիր էր ժամանում, ապա առաջին հերթին նա միանգամից գնում էր դիահերձարան և այնտեղ ժամեր անցկացնում:
Ալբերտ Էյնշտեյն
Հայտնի գիտնականը երբեք գուլպաներ չէր կրում, նա վերջիններիս անհրաժեշտությունը չէր տեսնում: Պաշտոնական հանդիպումներին Էյնշտայնը միշտ երկարավիզ կոշիկներ էր կրում՝ գուլպաների բացակայությունը թաքցնելու համար:
Մաո Ցզե-Դուն
Հետևելով հասարակ գյուղացիական սովորությանը՝ Մաո Ցզե-Դունը երբեք չէր լվանում ատամները: Նա հավատում էր չինական ազգային սովորությանը և բերանի խոռոչը ողողում էր կանաչ թեյով և անպայման ուտում էր թեյի թուրմը:
Իոսիֆ Ստալին
Իոսիֆ Ստալինը հայտնի էր այն տարօրինակությամբ, որ հագուստները կրում էր այնքան երկար ժամանակ, մինչև որ դրանք ծակվում էին: Մեծն Ստալինի թիկնապահներից մեկը պատմում է, որ Ստալինը մեկ զույգ կոշիկներ ուներ, որոնք ամբողջովին ծակ և մաշված էին: Բոլորն իրենց անհարմար էին զգում, երբ նա այդ կոշիկներով հայտնվում էր պաշտոնական ընդունելություններին և այլ հասարակական վայրերում:
Օնորե դը Բալզակ
Օնորե դը Բալզակը չէր անցնում աշխատանքի՝ նախքան 5-7 բաժակ սուրճ խմելը: Հաշվել էին, որ իր ողջ կյանքի ընթացքում նա մոտ 50.000 բաժակ սուրճ էր խմել: Հանճարեղ մարդու մասին խոսելիս նա միշտ հանում էր իր գլխարկը՝ ի նշան հարգանքի: Բալզակն այդպես էր վարվում հիմնականում իր մասին խոսելիս:
Ֆրիդրիխ Շիլլեր
Տարօրինակությունների առումով բոլորից առաջ անցավ գերմանացի պոետ և ֆիլիսոփա Ֆրիդրիխ Շիլլերը: Նա չէր կարողանում աշխատել, եթե նրա գրասեղանի դարակը լցված չէր լինում հոտած խնձորներով:



