Սիրելի հայրենակիցնե՛ր, մեր հա՛յ ընկերներ ... Շատ լավ գիտակցում ենք, թե ինչքան օգնության ճիչեր էք տեսնում ամեն օր ու ժամ ձեր սոցիալական էջերում, բայց աղաչում ենք ձեզ չմնալ անտարբեր...Հավատացեք, որ մնացել է ընդամենը 8 օր, որպեսզի հասցնենք Անահիտ Հարությունյանին Պետերբուրգ` Պալենովոի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտ, որպեսզի մեր հայրենակից պրոֆեսոր Խաչատրյանը հասցնի փրկել Անահիտ Հարությունյանի կյանքը: Նա ինքն էլ` Անահիտ Հարությունյանը, չգիտի այս ամենի մասին: Նրան ասել են, թե այնտեղ պետք է ուղղակի ճառագայթներ ստանա ... Նա դեռ չգիտի, թե ինչ չարաբաստիկ հիվանդություն է առաջացել իր մոտ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում: Մենք հայ ենք չէ՞, ընկերներս ... Ու միշտ իրար մեջքի կանգնած ենք: Մենք ինքներս էլ շատ լավ հասկանում ենք, որ շատ դժվար կլինի այսքան կարճ ժամանակում հավաքել 10.000 $, բայց այլ պարագայում ամեն ինչ անիմաստ ու տխուր կլինի: Արթո՛ւն լինենք և փորձենք տարածելով օցնել Անահիտ Հարությունյանին: Նա ընդամենը 39 տարեկան է...: Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարներ.

1570020043700100 Հայկական դրամ.

1570020043700101 ԱՄՆ դոլար.

Հաշվեհամարը բացված է AMERIABANK-ում՝ նրա ազգական Թորոսյան Վաչեի անունով: Խնդրում ենք տարածե՛ք ... :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել