Armlur.am-ը գրում է.
2013 թվականին Հայաստանի բանկային համակարգում պահպանվել է ֆիզիկական անձանց բանկային ավանդների և երաշխավորված ավանդների աճի միտումը: Կենտրոնական բանկից հայտնում են, որ 2013 թվականի վերջին, նախորդ տարվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն ավելացել է շուրջ 22.9%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 19.3%-ով: 2013 թվականի վերջի դրությամբ երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվը ավելացել է 15.8%-ով և կազմել է 1 մլն 582 հազար 431 (նշված հաշվարկում ներառված չեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում հաշվառվող՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները): ՀՀ բանկային համակարգում ավանդատուների գերակշռող մասը միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/155695/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



