Ստորև ներկայացված մեթոդները բավականին արդյունավետ են, օգնում են դաստիարակել լիարժեք, ինքնաբավ և իր ծնողներին հարգող անձնավորություն: Կարող եք փորձել օգտվել այս իմաստուն ժողովրդի սովորույթներից:

Տիբեթյան դաստիարակության գլխավոր օրենքները

Ամենակարևորը՝ ոչ մի ստորացում և մարմնական պատիժ: Միակ պատճառը, որի համար երեխաներին ծեծում են, այն է, որ նրանք չեն կարող հակահարված տալ:  

Առաջին շրջան (մինչև 5 տարեկան)

Երեխայի հետ պետք է «արքայի» նման վարվել: Ոչինչ պետք չէ արգելել, միայն շեղեք ուշադրությունը: Եթե նա որևէ վտանգավոր արարք է անում, ապա վախեցած դեմքի արտահայտություն ընդունեք և բարձր ճիչ արձակեք: Երեխան այդ լեզուն հիանալի կերպով հասկանում է: Այս շրջանում զարգանում են ակտիվությունը, հետաքրքրասիրությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Երեխան դեռևս ունակ չէ երկար տրամաբանական շղթա կազմել: Օրինակ՝ նա թանկարժեք ծաղկաման է կոտրել: Նա չի հասկանում, որ այդ ծաղկամանը գնելու համար պետք է շատ աշխատել, գումար վաստակել: Դուք սովորեցնում եք նրան ոչ թե չկոտրել ծաղկամանները, այլ ենթարկվել նրան, ով ավելի ուժեղ է:  

Երկրորդ շրջան (5-10 տարեկան)

Այս շրջանում երեխայի հետ պետք է վարվել «ստրուկի» նման: Նրա առջև խնդիրներ դնել և պահանջել դրանց իրականացումը: Չկատարելու համար կարելի է պատժել, սակայն ոչ ֆիզիկապես: Այս շրջանում ակտիվ զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի իր արարքների հանդեպ կանխատեսել ծնողների ռեակցիան, փորձի դրական վերաբերմունք առաջացնել իր հանդեպ և խուսափի բացասականից: Այդ ժամանակահատվածում մի խուսափեք երեխային ծանրաբեռնել հանձնարարություններով:

Երրորդ շրջան (10-15 տարեկան)

Ինչպե՞ս շփվել երեխայի հետ: Ինչպես հավասարի հետ: Ոչ թե հավասար իրավունքներով, քանի որ Դուք եք մեծահասակը և ավելի մեծ կենսափորձ ունեք: Խրախուսեք երեխայի ինքնուրույնությունը, սեփական կամքը թելադրեք շատ նրբանկատորեն (զրույցների կամ քննարկումների ձևով): Եթե Ձեզ որևիցե արարք դուր չի գալիս, ապա կենտրոնացրեք երեխայի ուշադրությունը բացասական հետևանքների վրա՝ խուսափելով կոնկրետ արգելքներից: Այս շրջանում ձևավորվում է ինքնուրույնությունը և անկախ մտածողությունը:   

Վերջին շրջան (15 տարեկանից սկսած)

Այս շրջանում հարգանքով վերաբերվեք: Երեխային արդեն ուշ է դաստիարակել, և Ձեզ մնում է միայն քաղել չարչարանքի պտուղները:

Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել այս օրենքներին չհետևելու դեպքում

- Եթե մինչև 5 տարեկան երեխային ճնշեք, ապա Դուք կճնշեք նաև նրա կենսական ակտիվությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ինտելեկտը: Կսովորեցնեք երեխային հնազանդվել կոպիտ ուժին:  

- Եթե Դուք 5-ից հետո շարունակեք չափազանց մեղմ վերաբերվել երեխային, ապա կմեծանա ինֆանտիլ, չի կարողանա աշխատանք կատարելու համար ջանքեր գործադրել:

- Եթե Դուք շարունակեք երեխայի հետ նույն կերպ վարվել նաև 10 տարեկանից հետո, ապա նա կմեծանա անվստահ, միշտ կախված կլինի իր՝ ավելի ինքնուրույն ընկերներից, ովքեր ոչ միշտ են դրական ազդեցություն գործում:

- Եթե Դուք երեխային չհարգեք 15 տարեկանից հետո, ապա նա դա Ձեզ չի ների և յուրաքանչյուր հարմար պահին ընդմիշտ կհեռանա Ձեզանից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել