Lragir.am-ը գրում է.

Ռեստորանային բիզնեսի մասնագետները, խոհարարական քննադատները և խոհարարները կազմել են լավագույն ռեստորանների ամենամյա վարկանիշը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: 2014 թվականին 50 լավագույն ռեստորանների ցուցակը գլխավորել է դանիական Noma ռեստորանը: Այն 2010 և 2012 թվականներին նույնպես առաջին տեղն է զբաղեցրել:

Երկրորդ տեղը բաժին է հասել իսպանական El Celler de Can Roca ռեստորանին, որը Ժիրոնա քաղաքում է, իսկ 3-րդն Իտալիայի Մոդենա քաղաքում գտնվող Osteria Francescana ռեստորանն է:

Լավագույն տասնյակում են նաև՝

4. Eleven Madison Park (Նյու Յորք, ԱՄՆ)

5. Dinner (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)

6. Mugaritz (Սան Սեբաստյան, Իսպանիա)

7. D.O.M. (Սան Պաուլու, Բրազիլիա)

8. Arzak (Սան Սեբաստյան, Իսպանիա)

9. Alineа (Չիկագո, ԱՄՆ)

10. The Ledbury (Լոնդոն, Մեծ Բրիտանիա): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել