
Ավստրալացի ֆիլմ արտադրողները միավորվել են էկրանավորելու համակարգիչների էկրանների ամենամեծ աստղին: Համացանցում տարածված փռշտացող փոքրիկ պանդայի տեսանյութը ոգեշնչել է ֆիլմարտադրողներին` նկարահանելու 1,3 միլիոն դոլար արժողությամբ «Փռշտացող փոքրիկ պանդան» ֆիլմը:
Լեսլի Համմոնդը և Ջեննի Ուոլշը, ովքեր 1999 թ.-ին նկարահանել էին Չի Չի պանդայի փռշտալու տեսանյութը՝ Չինաստանի Սիչուան նահանգի պանդաների բուծման կենտրոնում, միացել են ֆիլմի նկարահանման անձնակազմին:

«Փռշտացող փոքրիկ պանդան» ֆիլմը պատմում է Ուլամուլա կենդանաբանական այգու աշխատակցի հորինված կերպար Մարնի Թայլերի (ավստրալացի դերասանուհի Ամբեր Քլեյթոնի դերակատարմամբ) մասին: Կենդանաբանական այգու այցելությունները չափազանց քիչ են և ինչ-որ բան է անհրաժեշտ անել մարդկանց այցելություններն ավելացնելու համար:

Ֆիլմի համահիմնադիրները 20 տարի են անցկացրել՝ հատուկ թողարկումներ պատրաստելով National Geographic, Animal Planet և ավստրալական կոմերցիոն հեռուտատեսությունների համար:
Ֆիլմի նկարահանող անձնակազմին այնպիսի մակարդակի մուտք են ապահովել Չինաստանի պանդաների բուծման կենտրոնում, որ բազմաթիվ արևմտյան կինոարտադրողներ կարող են պարզապես երազել:
Չինաստանում ֆիլմը էկրաններ կբարձրանա հուլիսին, իսկ Ավստրալիայում՝ մայիսի մեկին:
Ցավոք, Չի Չիի մայրը` Մաո Մաոն, զոհվել է 2008 թ.-ին՝ Սիչուանի երկրաշարժի ժամանակ:



