Իմ տատիկի անունը Հազարվարդ էր: Կրդաբասի Թեդեվերան գյուղից էր:
Մենք ասում էինք Հազար տատ: Տասնմեկ երեխա է ունեցել, մնացել են չորսը: Էն էլ այս չորսը ծնվել են փախեփախից հետո, այս Հայաստանում:
Էն վեցին կորցրել է ճամփեքին, որը սովից, որը հիվանդությունից:
Վեց երեխա կորցնելը հեշտ բա՞ն է: Վեց գերեզման, տեղն էլ չգիտեր, թե որտեղ....
Ինչ ապրումներ են ունեցել, երբեք չէր պատմում:
Համեստ էր շատ:
Չչարացած:
Համեստ...
Դարդերից ու տառապանքներից ավելի զուսպ դարձած ու ավելի խորը....
Երանի զուսպ չլինեին ու երանի էդպես խեղճ ու կրակ չկոտորվեին...
Երանի, եթե կոտորվելու էին, կռիվ տային մինջև վերջին շունչը...
Ախր քիչ չեն եղել:
Գուցե հիմար բաներ եմ ասում:
Բայց էս տարբերակը, որ էսքան խեղճ են եղել տանջում ա ինձ:
Ու նաև տանջում ա, որ մեր ոտքով էսօր գնում ենք ու քոձի կարգավիճակով աշխատում թրքերի մոտ:
Պ.Ս. Էն, որ Հազար տատս ու Մարտիրոս պապս փրկվել են, դա էլ իրենց թուրք հարևանի շնորհիվ է: Որ պահել է մի քանի օր էդ տաս հոգուն իր տանը՝ թաքստոցում, ու գիշերը թաքուն կարողացել են փախնել: Պահել է կյանքի գնով:
Պ.Ս. Մի բան էլ չեմ հասկանում: Տատիս եղբայրը փախել է ու եկել բնակվել Բաքվում: Ու էնտեղ, արդեն մեր օրերում նրա գերեզմանը անարգել են ու հողին հավասարեցրել: էնտեղից էլ արդեն իր երեխաներն են մազապուրծ փրկվել: Իմ արևը, դժվար եմ հասկանում: Ու սրանց էլ ազեր հարևանն է փրկել մահից: Մի տարի հետո էլ ոսկեղենը ու տան գույքը հասցրեց Թբիլիսի ու հանձնեց մորաքրոջս:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/358699.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել