Tert.am-ը գրում է.
Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի պարագայում խոսքը երկու «տրենդերի» մասին է. առաջինն այն է, ինչի մասին հայաստանյան տարբեր մակարդակներով խոսվել է, վերջին անգամ՝ Պրահայում՝ ՀՀ Նախագահի մակարդակով. այն է, որ մենք պատրաստ ենք, լայն իմաստով, գնալ երկխոսության՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, ով հիշեցրեց այս համատեքստում Հայաստանում Գերմանիայի դեսպանի վերջին նկատառումները պոտենցիալ համագործակցության ձևաչափի փոփոխության վերաբերյալ:
«Եվ մյուս կողմից հասկանալի է այն տրենդը, որ երկրները, որոնք ձևավորել են Մաքսային միությունը, հետագա պատրաստակամություն են հայտնում ձևափոխել այս ամենը դեպի Եվրասիական տնտեսական համագործակցություն. դա մյուս տրենդն է: Եվ մենք այսօր խոսում ենք այն մասին, թե ինչքանո՞վ է Հայաստանը կարողանում համապատասխանել այս տրենդին»,-նկատեց քաղաքագետը:
«Ի՞նչ սպասել Մինսկից»,-այս հարցին ի պատասխան նա նկատեց՝ «նորությունների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



