James-Warlick111in.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը:

«ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման ծրագրերին»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել