Էրդողանը չեղած համալսարանի չեղած ֆակուլտետի շրջանավարտ է. թուրք լրագրողPanorama.am-ը գրում է.

Վերջին օրերին Թուրքիայում հաճախ է քննարկման նյութ դառնում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթություն ունենալ-չունենալու հարցը: Բանն այն է, որ, ըստ սահմանադրության, հանրապետության նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն քաղաքացին, որն ունի նվազագույնը քառամյա բուհական կրթություն: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել էր, որ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Էրդողանն ունի ընդամենը եռամյա բարձրագուն կրթություն:

Այս խնդրի հետքերով է գնացել թուրքական «Օդա TV» լրատվականից Սոներ Յալչընը: Հետազոտող լրագրողը փորձել է պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալների, տեղեկագրերի հիման վրա պարզել` Թուրքիայի վերջին 11 տարվա գործող վարչապետը, ի վերջո, ինչպիսի բարձրագույն կրթություն ունի:

Եվ այսպես` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական կայքում նշված է, որ կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է Մարմարայի համալսարանի առևտրի և տնտեսագիտության ֆակուլտետը: Նույն տեղեկությունն է հաղորդվում նաև Էրդողանի անձնական կայքում:

«Շատ բարի,- գրում է Յալչընը,- միայն թե ոչ նախկինում, ոչ այսօր Մարմարայի համալսարանում նման ֆակուլտետ չի եղել ու չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել