Panorama.am-ը գրում է.
Ապրիլի 28-ին ոստիկանության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 34-ամյա Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 33-ամյա Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/04/29/drugs/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



