Դե ինչ, պայքարը շարունակվում է:
ԱԺ նախագահի հարցը շատ լուրջ է: Գալուստ Սահակյանը հակառակորդներ ունի՝ ի դեմս Հրանտ Բագրատյանի և Ռուբեն Հակոբյանի: Բա հո տենց հեշտ չէր լինելու, հեսա քվեարկություն դեբատներ ու եսիմ ինչ էլ կարող է լինի: Բայց քառյակը այստեղ սխալվեց, պետք էր միասնական թեկնածու ներկայացնել, եթե ուզում էին հաղթել այս պայքարում:
ՕԵԿ-ը պաշտոնապես իրեն հռչակեց ընդդիմություն: Հա բա, թե չէ խաղ անելը որն է. ընդդիմություն կլինեն, մարդավարի ընտրություններին կպատրաստվեն, կպարտվեն ու նորից իշխանություն կլինեն: Ջրի մեծ ու փոքր շրջաններն էլ են այդպես, վերջին կետում հանգում են սկզբնակետին:
Առաքել Մովսիսյանը երեկ ինտուզիազմով աշխատում էր համակարգչի հետ: Հա բա, չէ ձեր նման, բաց նոութբուքով բոլորն էլ կարող են աշխատել: Այդքան հզոր եք, փակ նոութբուքով աշխատեք: Հասկանում եք, ամեն մեկը ունի իր առավելությունը, Առաքել Մովսիսյանն էլ փակ նոթբուքների սիրահար է:



