«Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում: 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։ Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. «Մայրիկս ասեց, եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»: Այս դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ. և ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի։
Ծնողները, սակայն, պատմում են, որ այսպիսի դեպքեր դպրոցում հաճախ են լինում։ Մի անգամ աշակերտներից մեկը հրել է ուսուցչին այն պատճառով, որ նա համարձակվել է փոխել իր տեղը, իսկ մյուսն էլ հրաժարվել է մասնակցել շաբաթօրյակի՝ պատճառաբանելով. «Մայրիկս ասել է, դու հավաքարար չես»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել