1in.am-ը գրում է.
Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպումը: Մոսկվայի «Սպարտակ»-ը «Լոկոմոտիվ» մարզադաշտում ընդունել էր Կրասնոդարի «Կուբան»-ին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում էին:
Մոսկովյան ակումբի առավելությամբ անցած խաղում, այնուամենայնիվ հաջողությունը ուղեկցեց հյուրերին: Հանդիպման 67-րդ րոպեին «Կուբան»-ի բուլղարացի հարձակվող Իվելին Պոպովը նախ առաջ մղեց իր թիմին, իսկ 86-րդ րոպեին խփելով իր 2-րդ գոլը՝ դրեց հանդիպման վերջակետը:
Հայաստանի ազգային հավաքակնի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, ինչպես միշտ, ակտիվ էին դաշտում: Հանդիպման 54-րդ րոպեին Օզբլիսը հրաշալի գոլային պահ ունեցավ, սակայն նրա հարվածը հյուերի դարպասապհ Ալեքսանդր Բելենովը հետ մղեց: Օզբիլիսին հանդիպման 61-րդ րոպեին փոխարինեց Խոսե Մանուել Խուրադոն, իսկ Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այսպիսով, այս պարտության արդյունքում «Սպարտակ»-ը 27-ից տուրից հետո վաստակած 44 միավորով շարոնակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում, իսկ «Կուբան»-ը վաստակում է 35 միավոր և շարունակում է ընթանալ 9-րդ հորիզոնականում:
«Սպարտակ» – «Կուբան»՝ 0:2
0:1 Պոպով (67՛), 0:2 Պոպով (87՛)