1in.am-ը գրում է.
Բուենոս Այրեսի կենտրոնի խոշորագույն փողոցներից մեկով մոտ 400 մատուցող վազքի է դուրս եկել՝ ձեռքներին լի սկուտեղներով: Նրանք այդ կերպ հաղթահարել են 1.5 կմ ճանապարհ: Յուրաքանչյուրի սկուտեղում եղել է ջրով լի բաժակ և 2 շիշ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վազքի մասնակիցները բաժանված են եղել 4 կատեգորիայի: Դրանցից մեկում ներառված են եղել տարբեր տարիքի կանայք: Տղամարդիկ բաժանված են եղել 3 խմբի՝ մինչև 30 տարեկան, 31-45 տարեկան և 46-ից բարձր տարիքի:
11 տարի առաջ մրցույթի կազմակերպիչները որոշում են ընդունել իրադարձությանը պաշտոնական բնույթ տալ, որից հետո միջոցառումը սկսել է անցկացվել կառավարության շենքն Ազգային կոնգրեսի շենքին կապող պողոտայում: Նույն պողոտայում է գտնվում Բուենոս Այրեսի մայր տաճարը:
Առաջին մրցավազքը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբներին: Այս տարի նորույթ է եղել մատուցողների մասնակցությունը երկրի տարբեր անկյուններից, մինչդեռ նախկինում այդ միջոցառումը մայրաքաղաքի մատուցողների արտոնությունն էր: