Փող չունենալը շատ տհաճ է, առանց դրա նորմալ ապրել չի լինում, սակայն փողը կուռք դարձնելը ի վերջո կործանում է մարդուն, ջնջում մարդկայնությունը: Իսկ մարդկայնությունն այն էականն է, որով բնորոշվում է սոցիալական/հանրային արարածը: Հանրությունն իր հերթին այն միջավայրն է, որտեղ մարդն իրեն հարազատ է զգում. փողատեր մեկն իրեն չի կարող հարազատ զգալ ջունգլիներում: Սակայն մենք այսօր մեր կյանքը դարձրել ենք այնպիսի մի միջավայր, որ բնորոշվում է հենց ջունգլիների օրենքներով: Եթե մենք շարունակենք այդ «գիծը», մենք «կուտենք» ինքներս մեզ՝ լինենք երեք հազար և թե ութ հազար տարեկան ժողովուրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել