Այդ հարցը պարզելու համար առաջարկում ենք անցնել այս թեստը: Զույգից յուրաքանչյուրը պետք է ընտրի երեք պատասխաններից որևէ մեկը: Պատասխանեք թեստի հարցերին, այնուհետև խնդրեք Ձեր սիրելիին անել նույնը:

1 2 1. Ձեզ մոտ առաջանում է այնպիսի զգացողություն, որ անպայման հարկավոր է լուրջ զրուցել՝ հարաբերությունները պարզելու համար: 
այո
ոչ
դա անօգուտ է
1 2 2. Երբ Դուք նրբանկատ հարց եք ցանկանում տալ՝ կարող եք դա անել հաստատակամ կերպով: 
այո
այո, բայց համապատասխան իրավիճակում
ոչ
1 2 3. Դուք կարծո՞ւմ եք, որ Ձեր ամուսինը (կինը) լռում է իրեն տանջող բազմաթիվ հարցերի մասին, որպեսզի Ձեզ չմտահոգի:
այո
պատկերացում անգամ չունեմ
ես տեղյակ չեմ նրա խնդիրների մասին
1 2 4. Լուրջ խնդիրների մասին Դուք իրար հետ կարող եք խոսել յուրաքանչյուր ժամանակ, օրինակ՝ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան: 
այո
ոչ միշտ
ոչ
1 2 5. Երբ Դուք խոսում եք միմյանց հետ, Դուք հետևում եք, որ Ձեր ձևակերպումները հստակ լինեն
այո
ոչ, մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք
արտահայտում եմ իմ կարծիքը, բայց լսում եմ նաև ուրիշներինը
1 2 6. Երբ Դուք պատմում եք Ձեր խնդիրների մասին, Ձեզ մոտ այնպիսի զգացողություն չկա, որ դրանով Դուք հոգսերով ծանրաբեռնում եք զուգընկերոջը:
այո
նրան հետաքրքիր չեն իմ խնդիրները
նա միշտ մասնակցությունը ունի դրանց լուծմանը
1 2 7. Դուք կայացնում եք Ձեզ վերաբերվող որոշում՝ առանց զուգընկերոջ հետ խորհրդակցելու: 
պատահում է
մենք միասին քննարկում ենք, բայց վերջնական որոշումը նրա ետևից է
մենք քննարկում և ամեն ինչ որոշում ենք միասին
1 2 8. Դուք նախընտրում եք խնդիրներով կիսվել ընկերների հետ, քան զուգընկերոջ: 
դա երբեմն պատահում է
ոչ, իմ խնդիրները ես քննարկում եմ միայն ամուսնուս (կնոջս) հետ
ընկերների հետ մենք ավելի լավ ենք հասկանում միմյանց
1 2 9. Լինում է այնպես, որ ամուսինը (կինը) խոսում է Ձեզ հետ, իսկ Դուք մտածում եք որևէ այլ խնդրի շուրջ:
պատահում է
ոչ
փորձում եմ կենտրոնացնել ուշադրությունս
1 2 10. Զրույցի ժամանակ Դուք փորձում եք առաջինն արտահայտվել:
իհարկե
զույգին հնրավորություն եմ տալիս առաջինն արտահայտվելու
կարծում եմ, որ երկուսս էլ արտահայտվելու իրավունք ունենք

Ստացված արդյունքը ստուգելու համար յուրաքանչյուր պատասխանի համընկնման դեպքում տրվում է 4 միավոր, իսկ հակասության դեպքում՝ 2:

20 - 40 միավոր

Ձեր ընտանիքում ընդունված է պատմել սեփական խնդիրների մասին: Ձեզանից յուրաքանչյուրը կիսվում է այն խնդիրներով, որոնք մտահոգում են իրեն, և նրա զուգընկերը ուշադիր լսում է: Դուք կարիք չունեք ուրիշների հետ կիսվելու, տանը Ձեզ լիովին հասկանում են:

10 - 20 միավոր

Չի կարելի ասել, որ Ձեր ընտանիքում բացարձակ չեն կիսվում խնդիրներով: Սակայն կան մի շարք կետեր, որոնց շուրջ Դուք ավելի հաճախ պետք է զրույցներ ունենաք: Եթե Դուք չլուծեք այդ խնդիրները, ապա դա կհանգեցնի օտարման, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում է իր կողքին տեսնել այնպիսի անձնավորության, ով իրեն իրոք կհասկանա:

0 - 10 միավոր

Ուշադրություն! Ձեր հարաբերությունները հարթ չեն, խնդիրներ կան: Եթե Դուք ցանկանում եք պահպանել Ձեր ամուսնությունը, վերլուծեք վերաբերմունքը միմյանց հանդեպ: Իսկ եթե Դուք չեք ցանկանում փոփոխություններ կատարել, ապա հիշեք, որ Ձեր միությունն օր-օրի ավելի խարխուլ է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել