Tert.am-ը գրում է.
Tert.am-ի և մի քանի այլ լրատվամիջոցների հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց , որ Դաշնակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի քվեարկությանը, քանի որ դա կանխորոշված միջոցառոմ է համարում, բայց Գալուստ Սահակյանի անձում երկու դրական հատկանիշ առանձնացրեց: «Գալուստ Սահակյանը փորձառություն ունի, երկու կարևոր հատկանիշ կա, չեմ ուզում սկսենք վատատեսությամբ և երկրորդ հատկանիշը՝ հարթել գրեթե անհնարին թվացող տարաձանությունները»,- ասաց նա:
- Պարո՛ն Ռուստամյան, Կուտակայինի մասին նոր նախագիծը ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծելու:
- Երեք հարց է լուծում. պարտադիրի խնդիրն է լուծում, գումարները, որոնք գործատուների մոտ են, դրանց վերադարձնելու խնդիրն է լուծում, գումարները, որոնք փոխացվել են կառավաիչներին՝ հիմնադրամներին, այդ գումարների ճակատագրի խնդիրն է լուծում: Մերը ավելի հստակ է, որ այդ գումարները պետք է վերադարձվեն:
- Կառավարությունը համաձա՞յն է վերադարձելիության հետ:
- Ըստ էության, ասում են, որ իրենք համաձայն են, որ պետք է փոխվի էս պարտադիրի բաղադրիչը պետք է հանվի, ինչը նշանակում է, որ իրենք այս կամ այն կերպ պետք է լուծում գտնեն, բայց ամենայն հավանականությամբ, իմ տպավորությունն այն է, որ կուտակելը կպահպանվի որպես այդպիսին, բայց դա պետք է լինի կամավոր սկզբունքով:
- Կամավոր հարկադի՞ր այսինքն:
- Ներողություն, շատ երկրներ կան, որտեղ կուտակայինը կա և այնպիսի պայմաններ են առաջարկում, որ դա գայթակղիչ է աշխատողի համար. ԱՄՆ , տարբեր տեղերում այնպիսի պայմաններում առաջարկներ են արվում, որ այդ ձևով լավ է թոշակը կուտակելը: Սա շատ նորմալ է, որևէ խնդիր չկա:
- Հովիկ Աբրահամյանը ասաց, որ դա լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված, այս բառախաղից ի՞նչ հասկացաք:
- Անհասկանալի է: Դա նույն .. նման լղոզված իրավիճակ եղավ, երբ Սահմնադրական դատարանը նման որոշում կայացրեց, եթե հիշում եք՝ «պարտադիրը պահպանվում է, բայց կարող եք չմուծել»։ Այսինքն՝ միշտ տրամաբանությունը պետք է արժեք լինի, մանավանդ, իրավաբանական ձևակերպումներում, երկակի մեկնաբանությունների տեղ չպետք է թողնել: Հիմա, տպավորություն է, որ իրենք են նույն միջանկյալ քայլերը փորձում իրականացնել, ընդհանրապես, վերջում պարտադիրը հանելու ուղղությամբ: Սա է: Հակառակ պարագայում սա էլ չէին անի, բայց, թե ինչ լուծումներ կհաջողվի հանել, տարբեր մոտեցումներ կան, իմ կարծիքով՝ էդ մոտեցումն էլ կարող է գործել, որ կուտակվի, պահպանվի դա, բայց այնպես լինի, որ պետությունն ինքը գայթակղիչ դարձնի դա: Եթե գայթակղիչ է, մարդը պետք է համաձայնի, որ դա ճիշտ է իր համար, ինքը պետք է որոշի, ոչ թե իր փոխարեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



