Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է newsru.ua-ն, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նպատակահարմար չի գտնում բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն՝ «Интер» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:  

Ըստ Տիմոշենկոյի՝ Ռուսաստանի Դաշնությունն առանց բանակցությունների պետք է կատարի 3 գլխավոր պայման:

«Խոսքը ժնևյան պայմանավորվածությունների մասին է: Առաջինը պատանդների անհապաղ ազատումն է, երկրորդը՝  շրջափակված շենքերի ազատումը և Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրս բերումը: Հակառակ դեպքում անիմաստ է ինչ-որ բան խոսել»,-հայտարարել է Տիմոշենկոն: 

Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո Ուկրաինան դարձել է այն երևույթի օրինակը, թե ինչպես պետք է պայքարել սեփական ազատության համար:

«Եվ Պուտինը մեզ այդ ազատության պայքարը չներեց»,-ավելացրել է Տիմոշենկոն:

Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հաջորդ  հարձակումը կձեռնարկվի նախագահական ընտրությունների ընթացքում:

«Մենք պետք է վերջ դնենք Ուկրիանայում հարկադրված պատերազմին և Պուտինի ռեժիմին»,-այս արտահայտությամբ է ելույթն ավարտել Ուկրիանայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել