Джордж Клуни сделал предложение своей возлюбленной

Հոլիվուդյան գլխավոր ամուրին՝ Ջորջ Քլունին, վերջապես որոշել է իր կյանքը կապել իր սիրելիի՝ Ամալ Ալամուդդինի հետ: Մի քանի օր առաջ զույգին նկատել էին Nobu ռեստորանում իրենց ընկերների հետ ընթրելիս: Ամալի ցուցադրում էր իր ադամանդե մատանին:

Քլունիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել էր որևէ մեկնաբանություններ տալ այս տեղեկության առնչությամբ, սակայն բրիտանական հայտնի հրատարակության հավաստմամբ, նշանադրությունը տեղի է ունեցել միայն անցյալ շաբաթ, և զույգը ամուսնության ամսաթվի և վայրի կապակցությամբ դեռևս որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ 52-ամյա Ջորջ Քլունին և 36-ամյա բրիտանացի իրավաբան Ամալ Ալամուդդինի սկսել էին հանդիպել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր: Կես տարվա ընթացքում զույգը ոչ մի անգամ պաշտոնապես միասին չի ներկայացել հանրության առջև և նույնիսկ չի հաստատել իրենց հարաբերությունները: Շոու-բիզնեսից հետո Ամալն առաջին հերթին հայտնի է նրանով, որ դատարանում պաշտպանում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը և Քոֆի Անանի՝ իրավաբանական գործերով խորհրդատուն է:  

Ի դեպ, հիմա Քլունին դերասանուհի Միշել Պֆայֆերին 100.00 դոլար է պարտք, քանի որ նրա հետ հոլիվուդյան ամուրին գրազ էր եկել, որ երբեք չի ամուսնանալու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել