Life.panorama.am-ը գրում է.
Տղամարդկանց ճաշակը կարող է բազմազան լինել. ոմանց դուր են գալիս նիհար կանայք, ոմանք սիրում են «90-60-90» չափանիշը, ոմանց դուր են գալիս փոքր ինչ փամփլիկ մարմին ունեցող կանայք, սակայն կան այնպիսիք, ում դուր է գալիս պաթոլոգիկ գիրությունը, երբ կնոջ քաշը գերազանցում է 100 կիլոգրամը: Նման տղամարդկանց անվանում են ֆիդերներ (անգլերեն «feed»` կերակրել բառից): Ֆիդերները տղամարդիկ են, ովքեր տառապում են իրենց զուգընկերուհուն կերակրելու մանիակալ հակվածությամբ: Նրանց նպատակն է կնոջը հնարավորինս գիրացնել` հասցնելով նրա քաշը 140-250 կիլոգրամի:
Ֆիդերականությունը սկիզբ է արել ԱՄՆ-ում, ապա տարածվել ողջ աշխարհում. Այն ապրելակերպ է, մի ամբողջ փիլիսոփայություն: Նրանք պնդում են, թե ահռելի չափերի հասնող մարմինը շատ սեքսուալ է: Բացի այդ` ֆիդերները նման կանանց միջոցով գումարներ են վաստակում համացանցում սեսքուալ բնույթի լուսանկարներ և տեսահոլովակներ տեղադրելով:
Ֆիդերների պահվածքը հոգեբանները բացատրում են կնոջը ճնշելու և բացարձակ դոմինանտ դիրք գրավելու ցանկությամբ: Նման հիպերգիրությամբ տառապող կանայք ընդունակ չեն անգամ ինքնուրույն ցնցուղ ընդունել, ուստի նրանք 100%-անոց ֆիզիզկական և հոգևոր կախման մեջ են ընկնում իրենց կողակցից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



