Բոլորն էլ տեղյակ են խմիչքի չարաշահման բացասական հետևանքների մասին, սակայն ցանկացած բանի չարաշահումն էլ հղի է վտանգավոր հետևանքներով: Իրականում խմիչքի չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն թողնել մեր օրգանիզմի վրա: Այս հոդվածում ներկայացված են այն խմիչքները, որոնք ամենից ավելի օգտակար են մեր առողջության համար:
1 Գարեջուր

Որքան էլ որ անհավատալի թվա, գարեջուրը համարվում է ամենաառողջարար ալկոհոլային խմիչքներից մեկը: Այն ունի հակաբիոտիկ, հակամիկրոբային և հակասնկային հատկություն: Գիտականորեն ապացուցված է, որ օրը երեք բաժակ գարեջուր խմելը մոտ 30%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը: Գարեջուրը նվազեցնում է նաև մի շարք այլ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի առաջացման հավանականությունը: Գարեջուրը հարուստ է մի շարք վիտամիններով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:
2 Կոնյակ

Կոնյակը հարուստ է մի շարք հակաօքսիդանտներով: Այն նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքին ու նվազեցնում սրտային հիվանդությունների վտանգը:
3 Ջին-տոնիկ

Ջին-տոնիկը հատկապես օգտակար է նյութափոխանակության խանգարումներից տառապող մարդկանց համար: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի ղեկավարությունը նավաստիներին սրտխառնոցի դեմ ջին-տոնիկ էր տալիս:
4 Լիմոնադային կոկտեյլ

Լիմոնադային կոկտեյլը տարբեր բաղադրատարրերից կազմված ալկոհոլային խմիչք է, որը հարոստ է C վիտամինով: Այն բարերար ազդեցություն է գործում մարսողական համակարգի վրա:
5 Վիսկի

Որքան էլ որ զարմանալի հնչի, վիսկիի օգտագործումը միանգամից մի քանի օգուտ կարող է բերել առողջությանը: Վիսկիի մեջ ածխաջրի մակարդակը բավականին ցածր է: Բացի այդ, ապացուցված է, որ վիսկին կարող է կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթը 6 բաժակ վիսկիի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է դեմենցիա հիվանդության առաջացման հավանականությունը:
6 Արյունոտ Մերի

Մեզնից շատերի սննդակարգում բացակայում է անհրաժեշտ քանակությամբ բանջարեղեն: Այդ բացը կարելի է լրացնել Արյունոտ Մերի խմիչքի միջոցով: Դրանում պարունակվող, այսպես կոչված, «արյունը» ոչ այլ ինչ է, քան տոմատի մածուկ:
7 Միմոզա

Միմոզայի հիմնական բաղադրատարրերն են շամպայնը և նարնջի հյութը: Ինչպես հայտնի է, նարնջի մեջ առկա է վիտամին C: Այն շատ օգտակար է դիմադրողականության բարձրացման համար:
8 Hot Toddy

Սա այս ցանկում ներառված միակ խմիչքն է, որը համարվում է մրսածության ու գրիպի դեղամիջոց: Սա ջրի, վիսկիի, շաքարավազի և մեղրի խառնուրդ է, որը մատուցվում է տաք վիճակում:
9 Սանգրիա

Սանգրիան շատ առողջարար ըմպելիք է: Այն պատրաստվում է կարմիր գինուց և վիտամիններով ու հանքանյութերով հարուստ թարմ մրգերից:
10 Շամպայն

Շամպայնը բարերար ազդեցություն է գործում ինչպես մարմնի, այնպես էլ ուղեղի վրա: Գիտնականները վերջերս հայտնաբերել են, որ օրը 1-2 բաժակ շամպայնի օգտագործումը բարելավում է հիշողությունը:
11 Մոխիտո

Մոխիտոն օշարակի, թարմ լայմի, ռոմի և անանուխի տերևների խառնուրդն է: Ռոմի չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, իսկ թարմ լայմը պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ: Այս ըմպելիքի բուժարար ազդեցությունը մեծացնելու համար խորհուրդ է տրվում օշարակը փոխարինել բնական մեղրով:
12 Միշելադա

Միշելադան գարեջրի, պղպեղի, սոուսի ու լայմի հյութի՝ առաջին հայացքից տարօրինակ համադրություն է: Այս խմիչքը հարուստ է հակաօքսիդանտներով ու C վիտամինով:
13 Bocce Ball

Bocce Ball-ը պատրաստվում է նարնջի հյութից ու ամարետտոյից: Նարնջի հյութի մեջ պարունակվող C վիտամինը բարերար ազդեցություն է գործում իմուն համակարգի վրա:
14 Սպիտակ գինի

Սպիտակ գինին ունի կարմիր գինու հատկություններից շատերը, սակայն դրանում ավելի քիչ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակվում, քան կարմիր գինու մեջ: Այնուամենայնիվ, այն ևս կարող է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:
15 Կարմիր գինի

Կարմիր գինին, թերևս, ամենաօգտակար ալկոհոլային խմիչքն է: Ինչպես գարեջուրը, կարմիր գինին նույնպես նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այն լի է հակաօքսիդանտներով և կանխարգելում է քաղցկեղի մի շարք տեսակներ: Կարմիր գինին օգտակար է նաև ատամների համար: Այն ամրացնում է ատամների էմալը և թույլ չի տալիս, որ ատամները փչանան:



