crazy-emos-14Վերջերս, կամ էլ ոչ վերջերս, ասպարեզ է եկել մի արտահայտություն, որը անհասկանալի կերպով դատարկաբանություն է դարձել ու քաշում է իր կողմը բոլոր անկապներին: Երբ ինչ-որ մի տարօրինակ երևույթին լրատվամիջոցներն անդրադառնում են ու ասում, որ նա աննորմալ է, ի հայտ են գալիս հասարակության վառ «անհատականություններ», ովքեր իրենցից «մեծ» բան են ներկայացնում և հպարտ են, որ առիթ ունեն արտահայտվելու` այն էլ` ոչ սովորական, ու ասում՝ որ «զաթո» տարբերվող ա… Իսկ ի՞նչ է նշանակում այս խոհափիլիսոփայական գաղափարը, որը մի տեսակ ուրիշ իմաստ ունի ու չունի, բայց փոխարենը հասկացվում է ուրիշ ձև:
Ես կարծում եմ, որ տարբերվել չի նշանակում լավը լինել: Ես տարբեր եմ նրանից, նա նրանից, ինքն էլ ինձնից և այդպես շարունակ:
Արտահայտությունը անողները կարծում են, որ Հայաստանում բոլոր մարդիկ նույնն են, իսկ մի քիչ ավելին իրենցից ներկայացնողները` ի նկատի ունեն բոլոր դատարկներին: Ասեմ, որ բոլոր դատարկները իրար նման չեն, մեկը մի քիչ, մեկը` մի քիչ շատ ու չի կարելի ասել, որ նրանք նման են: Ասեմ ավելին, եթե նա դատարկ է ու հագնվել է կարմիր, դեղին, նարնջագույն ու վարդագույն, նա տարբեր է, ու դա նրա անհատականության արտացոլանքն է: Իսկ մյուս դատարկը, ով ոչնչով էլ աչքի չի ընկնում` մնում է ավելի շատ դատարկ, քան իրականում կա: Նմանը ու ոչ նմանը չգիտեմ, թե ինչով է որոշվում, բայց երբ մարդը դեբիլ է, սակայն ունի ուշադրություն գրավելու ինչ-որ ձև, նրան վերագրվում է մի բացառիկ կերպար է, ինքն էլ սկսում է իրեն ներշնչել, որ ինքն ուրիշ է և ոչ ոք չի կարող հասկանալ իր իրական «ես»-ը, իր ընկերներն անհանգստանում են, քանի որ չեն կարողանում լեզու գտնել փառահեղի հետ, ու քանի որ նրանք բան չեն հասկանում, դառնում են Քաջ Նազարի ծառաները:
Հասարակությունում շատ են անուղեղ ու սեփական մտքեր չունեցող մարդիկ, և եթե դու նրանց մեջ չկաս` լավ է, բայց դեբիլ չլինելը այդքան էլ մեծ առավելություն չէ… Իհարկե, առավելություն է դեբիլների նկատմամբ, բայց…
Հ.Գ. էս նկարի մարդը իսկական դեբիլ է, բայց քանի որ տարբերվող է, նրան ոչ ոք չի կարող հասկանալ… Շա՜տ խորն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել