base_image

1in.am-ը գրում է.

Պարագվայում անցկացվել է «Միսս հաստլիկ-2014» գեղեցկության մրցույթը, որը կոչված է բարձրացնելու ավելորդ քաշ ունեցող կանանց ինքնագնահատականը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է տեղական մամուլը:

Մրցույթի եզրափակչին մասնակցել է 15 հավակնորդ, որոնց քաշը գերազանցել է 100 կիլոգրամը, ինչը, սակայն, նրանց չի խանգարել թեթևությամբ բարձրակրունկներով և խորը լանջաբացվածքով զգեստներով անցնել պոդիումով: Ժյուրին հաղթանակը շնորհել է 24-ամյա երաժշտության ուսուցչուհի Մոնսերատ Մոնհեսին, որը նաև ապագա հոգեբան է: «Իմ ամբողջ կյանքում ես գեր եմ եղել, բայց գեղեցիկ,- ասել է Մոնհեսը:- Ես առաջին անգամ եմ մասնակցում մրցույթին, բայց իմ համարձակությունն ու խառնվածքը բավարարեցին՝ կանանց ցույց տալու, որ չնայած ավելորդ քաշին՝ պետք է սիրել ինքդ քեզ»:

Մրցույթի կազմակերպչի խոսքով՝ դժվար է Պարագվայում «Միսս հաստլիկ» մրցույթ կազմակերպել: Թեև երկրում շատ են գեր մարդիկ, բայց նրանց հանդեպ խտրական վերաբերմունք կա: Պարագվայի առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղաքացիների 57.6%-ն ավելորդ քաշի խնդիր ունի: Երկրի բնակչության 6.5 մլն-ը լրջորեն տառապում է ճարպակալմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել