Անառակաբարո իշխանությունները շարունակում են հայությանը կեղեքող իրենց քաղաքականությունը:
Ազգականս խանութ է բացել 2002 թվականին, մի քանի ամիս աշխատացրել ու փակել: Խանութը փակելուց հետո համապատասխան հայտարարություն է արել Թումանյանի հարկային տեսչությունում և ապամոնտաժել շինությունը:
2008 թվականին կառավարությունն օրենք է ընդունել, որ անհատ ձեռներեցները պարտավոր են հանձնել իրենց վկայականները: Չգիտես՝ ինչ կախարդական փայտիկի օգնությամբ օրենքը հետադարձ ուժ է ստանում: Ազգականս՝ անտեղյակ օրենքից, չի հանձնել իր վկայականը, չի էլ պահել, ուղղակի ժամանակին դեն է գցել: Հիմա պետեկամուտների կոմիտեի կողմից մոտ 400.000 դրամի պարտամուրհակ է ստացել: Դիմել է բողոքարկման հանձնաժողով` անօգուտ:
Ստացվում է` այս սրիկա ու անբարո իշխանավորների համար միջոցների մեջ խտրություն անգամ չկա` թալանելու և կեղեքելու աշխատավորին: Կարևոր չէ փաստը, որ խանութն անգամ տաս տարուց ավել ապամոնտաժված է....
Սրանք ամեն կերպ ցանկանում են թալանել, գռփել ու լափել: Թուրք ասկյարն ավելի մարդասեր է հանրապետական կոչվածից:
Միևնույն է, հայ ժողովուրդը ձեզ չի ների: Չի ների նաև ձեր զավակներին, որ լափում են ձեր սեղանից ու փոփոլացած պիտուխների նման բրոշկաներն անգամ բաճկոնին ամրացրած հպարտորեն քայլում: Կգա ձեր հատուցման ժամանակը անբարո թալանչիներ: Կգա հատուցման օրը, երբ ինքներդ ձեր կաշվին կզգաք թշվառությունը, երբ ձեր հղփացած ու անբարո զավակները օրվա հացի կարոտ կմնան: Կգա այդ ժամը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել