լուսանկարը՝ aysor.am-ի

Tert.am-ը գրում է.

Ամիսներ առաջ Ադրբեջանում գերի ընկած և վերջերս հայրենիք վերադարձված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ներկայումս բավարար է: Tert.am-ին այս մասին վստահեցրեց Տավուշի մարզի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով լրատվական կայքերի կողմից օրերս տարածած այն տեսանյութին, որում Մամիկոն Խոջոյանի որդին նշում է, որ տեղական բուժհաստատություններից որևէ մեկը չի հետևում նրա առողջությանը:

Կարինե Դովլաթբեկյանը գրավոր մեզ տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի հսկողության տակ:

«Կոտրված վերջույթի համար ստանում է վերականգնողական բուժում: Որևէ խնդիր այս պահին ոչ միայն Մ.Խոջոյանը, այլ նաև ընտանիքի անդամները չունեն»,-ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել