
GalaTV.am-ը գրում է.
Ոգելից խմիչքներն այնքան սիրված են մարդկության կողմից, որ նրանք հորինել են մի շարք գեղեցիկ առասպելներ օրգանիզմի համար դրա գրեթե հրաշագեղ ազդեցության մասին: Դիտարկենք ալկոհոլի օգտակարության վերաբերյալ մի քանի թյուրըմբռնումներ` հորինված խմիչքի սիրահարների կողմից:
Ալկոհոլը կարող է օգնել մրսածության դեպքում

Այս հորինվածքն ունի բժշկական հիմնավորում. ալկոհոլ օգտագործելու դեպքում լայնանում են արյան անոթները, եւ դա հիվանդին բերում է կարճաժամկետ թեթեւացում, որը տեւում է երկու կամ երեք ժամ: Բացի այդ, սպիրտայինի որոշակի չափաբաժնից հետո ջերմության զգացողություն է տեղի ունենում, որը ոչ այլ ինչ է, քան պատրանք: Բանն այն է, որ ենթամաշկային անոթները լայնանում են, ու մարդու մոտ առաջանում է այն զգացողությունը, թե ինքը ջերմություն է զգում: Իրականում ալկոհոլը մեծացնում է ջերմության փոխանցման գործընթացը, որը տանում է դեպի սառեցման, ինչը հնարավոր է նաեւ չզգալ: Միեւնույն ժամանակ մարդիկ, ովքեր պարբերաբար խմում են, կորցնում են իրենց դիմադրողականությունը եւ դառնում ավելի խոցելի մրսածության, գրիպի, ինչպես նաեւ այլ հիվանդությունների նկատմամբ:
Ալկոհոլն օգնում է բարելավել տրամադրությունը

Ալկոհոլն ի վիճակի չէ օգնել վատ տրամադրության ժամանակ, քանի որ այն հանդիսանում է ուժեղ դեպրեսանտ, որն ընկճում է նյարդային համակարգն ու դանդաղեցնում հոգեկան ռեակցիաները: Ահա թե ինչու խմելուց հետո մարդը դառնում է ավելի ազատագրված, քանի որ գլխուղեղը դառնում է այնքան ճնշված, որ նա ուժ չի ունենում խոհածության համար: Մարդիկ ավելի քիչ են վերահսկում իրենց գործողությունները կամ ընդհանրապես չեն վերահսկում, որտեղից էլ գալիս է կեղծ ազատագրության մասին թյուր պատկերացումը: Իսկ երբ հարբածությունն անցնում է, անձը սկսում է զգալ իր հարբած վիճակի արարքները եւ շատ հաճախ` ցավալիորեն ամաչել: Ալկոհոլային խմիչքները նաեւ չեն կարողանում ձերբազատել վախից, դրանք միայն կարող են մարդուն անշրջահայաց դարձնել:
Թույլ ալկոհոլային խմիչքները կարելի է մեծ քանակությամբ խմել

Շատերի կարծիքով իրական խմիչքը թունդ ալկոհոլային խմիչքն է, իսկ ալկոհոլի ցածր պարունակությամբ խմիչքները ոչ ավել, ոչ պակաս չարիք են: Մինչդեռ, էթիլային սպիրտն ամեն դեպքում նույնն է` անկախ նրանից, թե ինչ համամասնությամբ է այն ջրիկացրած: Օրինակ, գրեթե բոլորին հայտնի է «գարեջրային ալկոհոլիզմ» տերմինը, որը նույնքան վտանգավոր է եւ վնասակար, որքան սովորական ալկոհոլը: Թույլ ալկոհոլային կոկտեյլների ազդեցությունն էլ ավելի թունավոր է, քանզի դրանց մեջ խառնում են մի քանի տեսակ ալկոհոլ:
Ալկոհոլի շնորհիվ մեծանում է պոտենցիան

Այս միֆը տարածված է տղամարդկանց շրջանում: Մեծամասամբ ալկոհոլը բացասաբար է ազդում տեստոստերոնի արտադրության վրա, հետեւաբար, գրեթե բոլոր ալկոհոլիկներն իմպոտենտներ են:
Շարունակությունն՝ այստեղ



