008

Galatv.am-ը գրում է.

1. ԴԱՆԱՅԱ

Ինչպես ցույց է տալիս ռենտգենյան պատկերը, սկզբում արքայադստեր դեմքը նման է եղել  նկարչի կնոջը, ով մահացել է 1642 թվականին: Վերջնական տարբերակում այն արդեն նմանվում է Ռեմբրանդտի սիրուհուն` Հերթա Դիրքսին,  ոմ+ հետ նկարիչն ապրել է կնոջ մահվանից հետո:

2. ՁԵՌՔԻ ԺԵՍՏ

Առաջին տարբերակում արքայադստեր ձեռքը իջած է ներքեւ, ասես կանչում է իր սիրեկանին, որը գաղտագողի մուտք էր գործել իր մոտ` պալատ: Այժմ արդեն տեսնում ենք թմրած, անշարժացած,  հրաժեշտի ժեստ արտահայտող ձեռքը: Դանայան հրաժեշտ է տալիս սիրելիին:

3. ՈՍԿԵ  ՇՈՂ

Նկարիչն այսպես է պատկերել Զեւսի ներկայությունը կտավում:

4. ԱՄՈՒՐ

Ռեմբրանդտը  պատկերել է լաց լինող սիրո աստծուն` ի նշան այն բանի, որ Զեւսի սերը Դանայայի հանդեպ անցողիկ էր: Արքայադուստրը զուր սպասում եւ կարոտում է իր սիրեկանին: Օլիմպիոսի  արքան չի վերադառնում նրա մոտ:

5. ՍՊԻՏԱԿ ՄԱՀՃԱԿԱԼ

Խորհրդանշում է Դանայայի մաքրությունը:  Վերածննդի ժամանակներից հունական արքայադստերը դիտել են իբրեւ Մարիամ Աստվածածնի նախատիպ: Ենթադրվում է, որ Դանայան եւս հղիացել է առեղծվածային ձեւով` առանց կուսության կորստի:

6. ՄԱՐԳԱՐՏՅԱ ԱՊԱՐԱՆՋԱՆ

Մարգարիտը համարվում էր սիրո աստվածուհու` Վեներայի զարդարանքը:

7. ՄԱՐՋԱՆԻ ԱՊԱՐԱՆՋԱՆ

Այն արքայադստեր ձեռքի  վրա ցույց է տալիս Դանայայի ապագա որդուն` Պերսեւսին, որին նա ծնելու էր Զեւսից: Մարջանն, ըստ ավանդության, Գորգոն մեդուզայի հաղթողի խորհրդանիշն էր, այն ձեւավորվել էր հրեշի կողմից գլխատված Պերսեուսի արյունից:

8. ԶՄՐՈՒԽՏԵ ՄԱՏԱՆԻ

Անմեղության եւս մեկ խորհրդանիշ, ինչպես նաեւ մահկանացու կնոջ առեղծվածային նշանադրությունն աստվածության հետ:

9. ՀԱՆՎԱԾ ԿՈՇԻԿՆԵՐԸ

Խորհրդանշում է կանացի հնազանդությունը:

10. ԱՐԾԻՎՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐՆ ԱՆԿՈՂՆՈՒ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Արծիվը համարվում էր Զեւսի  ուղեկիցը եւ խորհրդանիշը:

11. ՍՊԱՍՈՒՀԻՆ

Դանայայի պատմության մեջ կատարում է կավատուհու դեր: Նա է ցույց տվել Զեւսին  դեպի տիկնոջ ննջարանը տանող ճանապարհը, որի համար էլ մահապատժի է ենթարկվել թագավոր Ակրիսի կողմից: Նրա գլխին ոչ թե գլխաշոր է, այլ  թավշյա մուգ բերետ:  Ֆրանսիական արվեստի քննադատ Պոլ Դեկարգի կարծիքով՝ Ռեմբրանդտը պատկերել է իրեն (ինքնանկարներում նա հաճախ է բերետով):

12. ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Սպասուհու ձեռքում ցույց են տալիս ծառայողների անմիջական պարտականությունները տնտեսվարման մեջ եւ միեւնույն ժամանակ առնականության խորհրդանիշ են հանդիսանում:

13. ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ

Խորհրդանշում է աստվածային ողորմություն: Սպասուհին այնտեղ հավաքել էր մետաղադրամներ, որոնք ցրված են Դանայայի ննջարանում Զեւսի վայր իջնելուց հետո:

Սյուժեն, երբ Զեւսն աշտարակ է ներթափանցում, որտեղ բանտարկված է Դանայան, XVI-XVII դդ եվրոպական նկարիչների շրջանում մեծ մասսայականություն էր վայելում: Ռեմբրանդտի «Դանայա» (1636-1647) կտավն այժմ պահվում է Էրմիտաժում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել