Galatv.am-ը գրում է.
Ապրիլի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում կրակոցներ են հնչել՝ Գյումրու Բուլվարային թաղամասում, ավելի կոնկրետ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:
Տեղի ունեցածի արդյունքում, հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արտակ Մարատի Անդրիասյանը՝ ծնված 1987 թվականին:
Ինչպես մեր լրագրողին փոխանցել են Գյումրու բժշկական կենտրոնից, այս պահին Արտակի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են:
(ԼՐԱՑՈՒՄ) Կատարվածի վերաբերյալ ԳԱԼԱ-ին որոշակի մանրամասներ է հայտնել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նրա՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացին հրազենային վիրավորում ստացել է մեջքից: Արտակ Անդրիասյանը տաքսի մեքենայի վարորդ է, ու դատախազը չի բացառում, որ դեպքը տեղի ունեցած լինի կենցաղային խնդիրների պատճառով...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ