Հերիքա էլի...
Հայաստանի քաղաքական դաշտը իսկական պարադոքսների շարքա:
Ասենք կրթությամբ են զբաղվում անգրագետները, պաշտպանությամբ՝ անպաշտպանները, արդարադատությամբ՝ հանցագործներն ու Կալանավայրերի վարչության շենքում մարդ ծեծողները, Մարտական Խաչ են ստանում գնդապետի վրա կրակողները, ազատամարտիկ դառնում փողով, բարեգործ դառնում գողանալով...
Ընդդիմության մեջ ամեն բան ավելի պարադոքս ա:
Ասենք ուժը իրեն հայտարարում է այլընտրանք, ուժի ղեկավարը հայտարարում է, որ իրենք երբեք ընդդիմություն չեն լինի: Ուժն իրեն հայտարարում է ընդդիմություն, սակայն դեսպան ու հյուպատոս է դառնում , փաստացի աշխատելով իր կողմից ամենաատելի Նալբանդյանի մոտ: Ջեմ բաժանողներն օրինակ նորից ըննդիմություն են, ու չեմ զարմանա որ լիքը միամիտ նորից խայծ կուլ տա: Մարդիկ կան պետության կողքին պետություն են սարքում, իրականում անլուրջ ու ծիծաղելի կերպով ու մեթոդներով: Էլ չասած, որ «Ոչ́ Ռոբին, ոչ́ Սերժին» կարգախոսից պատահական անհետացավ ոչ́ Ռոբին հատվածը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել