Թուրքերը մեր դեմ սկսած 20-րդ դարասկզբից մի զենք են օգտագործում: Ժամանակն է այդ զենքը մեր քարոզչական ռեսուրսներով իրենց դեմ օգտագործենք: Այդ զենքը իսլամն է: Ժամանակն է իսլամը հենց թուրքերի դեմ օգտագործելու: Նախ մեր մեջ կոտրենք չիմացությունը առ իսլամ, ապա իսլամական աշխարհում մերկացնենք թուրքերին և ազերիներին: Նախ սկսենք նրանից, որ պետք չէ մահմեդական ասելով պատկերացնել թուրքին և բացասաբար տրամադրվել: Մահմեդականներ են նաև արաբները, պարսիկները, որոնք ցեղասպանության ժամանակ իրենց երկրներում ապաստան էին տալիս հարյուհազարավոր հայերի: Հետո էլ գաղափարական առումով մենք սխալ պատկերացում ուննենք իսլամի մասին, եթե թուրքերն ու ազիկները խաղաղ հայ բնակչությանը կոտորում էին ջիհադի քողի տակ դա դեռ չի նշանակում, որ նրանք ջիհադ էին իրականացնում: Ջիհադը դա մահմեդականի սրբազան դիմակայությունն է ամբողջ կյանքի ընթացքում ընդդեմ հակաիսլամական երևույթների, իսկ սրբազան պատերազմը՝ղազավաթը դրա մի մասնիկն է ընդամենը: Ղազավաթ իրականացնել չի նշանակում նախահարձակ լինել այլահավատի վրա, երբ նրանից ֆիզիկական վտանգ չկա. ղազավաթը այն ժամանակ պետք է իրականացվի, երբ իսլամի կամ մահմեդականների կյանքին վտանգ է սպառնում, նույնիսկ այդ ժամանակ ղուրանում մարդասիրական նորմեր կան գերի կանանց, երեխաների, ծերերի մասին: Այսպիսով տեսանք,որ թուրքերը ոչ միայն ղազավաթ չեն իրականացրել, այլև հակաիսլամական քայլեր են կատարել: Եթե նրանք նույնիսկ բռնի կերպով մեկին մահմեդականացնում են դա էլ է սխալ ըստ իսլամի,որովհետև ղուրանում գրված է, որ այլակրոնի հանդիպելիս պատմիր նրան Ալլահի մաիսն, եթե չընդունի ապա ասա խաղաղություն քեզ ու գնա. ոչ մի խոսք բռնի մահմեդականցման մասին: Մի մեծ սխալ էլ ունեն թուրքերը,որի համար մահմեդական աշխարհը կարող է նրանց դեմ դուրս գալ.դա պանթուրքիզմն է, այսինքն մարդկանց ըստ էթնիկ պատկանելության ստորադասելն ու գերադասելը: Իսլամում ազգային հարց կոչվող խնդիր չկա: Ղուրանում ասվում է, որ բոլոր մահմեդականները եղբայր են և իսլամի միասնական ազգն են կազմում՝ ումման: Նրանք այլ մահմեդական ազգերի ևս ճնշում և ստորադասում են՝ ստորադասելով ումման: Այսպիսով հասկացանք, որ թուրքերը ինչքան էլ ուզենան քողարկվել իսլամի դրոշի ներքո,միևնույնն է թուրք ազգայնականության ականջները երևում են: Դե օգտագործենք նրանց սխալները իրենց դեմ:



