Բայեր-Բորուսիա՝ 2-2. Մխիթարյանը խաղաց 75 րոպե (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպման մեկնարկային կազմում էր, խաղաց 75 րոպե: Հայ լեգիոները խաղադաշտում տեղը զիջեց Օբամեյանգին: Այս խաղից հետո «Բորուսիան» վաստակած 65 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Լեւերկուզենյան ակումբը 55 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:

«Բայեր»-«Բորուսիա» Դ.՝ 2-2

Գոլերը՝ Բենդեր 7, Կաստրո 35 – Կիրխ 29, Ռոյս 39 (11 մետրանոց)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել