Այսօր մի հետաքրքիր աղյուսակ ընկավ աչքովս որտեղ աշխարհի առաջավոր հանգստայան գոտիներում անշարժ գույքի գներն էին:
Անդրադարձ կար Ֆրանսիային, որտեղի հանգստյան գոտիները համարվում են ամենաթանկարժեքներից: Պարզվում է այսօր ցանկացած ֆրանսիական հանգստյան գոտում կարել է անշարժ գույք գտնել ընդամենը 100 հազար եվրոյով:
Օրինակ Նիցցայում` Լիբերասոն թաղամասում կարել է 220 հազար եվրոյով գնել երեք սենյակոնոց բնակարան:
160 հազար եվրոյով կարելի է գնել ավելի փոքր բնակարան` մեկ ննջասենյակով:
Ու էստեղ աչքիս առաջով սկսեցին անցնել հայաստանյան շուկայի գները: Ախր մեր էլիտարների գներն էլ մոտ այդքան են:
Ի դեպ մի բան էլ հիշեցի: Հարևանս, ով մեր տան կողքին երեք հարկանի մի ճոխ առանձնատուն է կառուցել հայտարարել էր, որ վաճառում է այն: Հարց ու փորձից հետո իմացա գինը՝ 3 մլն դոլլար: Ու չգիտեմ համընկավ թե չէ, բայց հենց այդ երեկո ռուսական ամսագրերից մեկը թերթելիս աչքովս ընկավ Ջենիֆեր Լոպեզի՝ Բեվերլի Հիլզի հսկայական առանձնատան արժեքը: Ծիծաղելի է, բայց այն ընդամենը 500 հազ դոլլարով էր գերազանցում հարևանիս կրակած թվին: