Սևանի խնդրի երկու երեսը. բնապահպաններն ահազանգում են, ՋՏՊԿ-ն` պահանջումArmnewsTV.am-ը գրում է.

Կառավարության որոշումը կա` ոռոգման նպատակով Սևանա լճից 2014 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խմ: Եթե չբավարարի` հնարավոր է Սեւանա լճից կրկնակի չափով ջուր բաց թողնվի: Բնապահպանները ահազանգում են` 5 տարի շարունակ տարեկան հավելյալ 70 մլն խմ ջուր բաց թողնելը կխախտի Սևանա լճի էկոհամակարգը: Նման ծավալով ջրի բացթողումը, ըստ բնապահպանների, ոչ միայն Արարատյան դաշտը ոռոգելու, այլև Սևանը 5 տարով ձկնաբուծարանի վերածելու համար է:

Բնապահպանները պնդում են, որ Սևանի ցածր մակարդակը ձեռնտու է լճի ափին շինություններ կառուցողներին: Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելուց խուսափելու համար նրանք առաջարկում են ռացիոնալ օգտագործել հանրապետության ջրամբարների ջուրը:

«Սեւան -Հրազդան-Ջրառ» ընկերության տնօրենն ապրիլի 26-ի դրությամբ Ապարան ջրամբարում եղած ջրի քանակն է ներկայացնում: Ջրամբարի օգտակար ծավալը 80 մլն խմ է: Եթե գարնանային հեղեղումներ լինեն` ջրամբարը կլցվի եւս 10-15 մլն-ով:

Սամվել Հովհաննիսյանի հաշվարկով, Ապարանի ջրամբարում եղած ջրով հնարավոր կլինի ջրել միայն Կարպիի, Օհանավանի, Ուշիի խնձորի այգիները, մինչդեռ ջրի պահանջարկն ավելի շատ է:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Սեւան -Հրազդան-Ջրառ» ընկերության ղեկավարը խնդրի լուծման մեկ այլ տարբերակ էլ է հուշում. ջրօգտագործողները պետք է անցնեն ջրաշրջանառության գիշերային ռեժիմի:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել