1in.am-ը գրում է.

Իսպանիայի հետազոտողները հայտարարել են ռադարի օգտագործման մասին, որն անհրաժեշտ է լինելու Մադրիդի մենաստանի ստորգետնյա տարածքներն ուսումնասիրելու համար, որտեղ, համաձայն գիտնականների ենթադրությունների, գտնվում է 16-17-րդ դարերի իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի աճյունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Մասնագետների պլանը հաշվարկված է մի քանի ամսվա համար, որի ընթացքում նրանք մտադիր են ուսումնասիրել ու նույնականացման ենթարկել այն աճյունը, որը հնարավոր է, պատկանել է «Դոն Կիխոտի» հեղինակին՝ Սերվանտեսին, ով մահացել է 1616-ին աղքատության մեջ:

Մենաստանի ուսումնասիրությունը կսկսվի ապրիլի 28-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել