1in.am-ը գրում է.

Ապրիլի 26-ին՝ ժամը 02:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքից քաղաքացի է ընկել մոտակա մեկհարկանի շինության տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1985թ. ծնված Վ.Տ.-ն ընկել է Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտակա կիսակառույց շինության տանիքին և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Սակայն, ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական կայք-էջից, քաղաքացին մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել