Լավրով. Մոտ ապագայում կլուծվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցըPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ձգտմանը մասնակցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի համար առաջնահերթություն է ԱՊՀ տարածքում պետությունների միջև համագործակցության խորացումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի շահերը հաշվի առնելու վրա: Ըստ Լավրովի՝ մեծ թափ է հավաքում եվրասիական ինտեգրման գործընթացը Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության շրջանակում:

«Օրակարգում է 2015թ.-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ձևավորումը: Աջակցում ենք Հայաստանի և Ղրղզստանի ձգտմանը մասնակցել այդ ինտեգրացիոն գործընթացներում, որոնք արդեն ձեռք են բերել կոնկրետ ուրվագծեր: Հայաստանի համար «Ճանապարհային քարտեզն» արդեն գործնականում պատրաստ է: Կարծում եմ, որ մոտ ապագայում կլուծվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը»,- նշել է Լավրովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել