Life.panorama.am-ը գրում է.
Պալկոհոլը կամ ալկոհոլային փոշին հանդիսանում է նոր ամերիկյան մթերք, որը կարելի է լցնել ցանկացած ուտեստի կամ խմիչքի մեջ: Հեղիանկը Մարկ Ֆիլլիպս է, ով իր այդ քայլը բացատրել է այն հանգամանքով, որ արդեն հոգնել է ճանմփորդությունների ժամանակ իր հետ ծանր շշեր քարշ տալուց:
Ֆիլլիպսը սկզբում շուկան է ուսումնասիրել և բացահայտել է, որ նման ապրանք գոյություն չունի: Այնուհետև մի քանի տարի գիտանակնների հետ համագործակցության և բազում փորձերի արդյունքում նրան հաջողվել է ստեղծել փոշի ալկոհոլ: Ապրանքը կշռում է 30 գրամ և թողարկվելու է «Lipsmark» մասնավոր ընկերության կողմից: Շուկայում այն հնարավոր կլինի գտնել վեց համերով` երկուսը «R» և «V» ստանդարտ, մյուսները` կոկտելային համերով: Ստանդարտները պատրաստված են բարձրորակ օղուց և պուերտո ռիկոյական ռոմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



