Շարունակում եմ «Քաղաքականությունը մեռած ա, աստղեր բռնվեք» բազմահազարանոց ստատուսաքլնգոցին: Առավոտ կանուխ անդրադարձա Անդրե երգչի ներկայության շատ լինելուն, երեկ անդրադարձա Սոֆի Մխեյանի եղբոր հարսանիքին, իսկ երեկ ևս մի ուրախ բան է տեղի ունեցել.... 
Այո՜, ջհանդամ, թե Օբաման չի ասել «ցեղասպանություն» եզրույթը, «ջհանդամ, թե կառավարության մի քանի անդամ դեռ չի նշանակվել», «ջհանդամ, թե Պուտինը կնիկ չունի դեռ», զաաաաատոոո ամուսնացավ բոլորիս կողմից սիրված ... (կներեք խնդրում եմ, նշեք` ինքը ինչ «պաշտոն» ունի մեր շոուբիզում) Արտավազդ Ամիրյանը.... Այո, նա մեր բոլորիս կողմից սիրված ու հայտնի «...» է: 

Մեր շոուբիզը էնքան մեռած է, որ բոլորիս կողմից սիրված «...» հարսանիքի նկարները ամենաբում լուրն են էս երկրում: Այո՜, մենք ունենք Արտավազդի ամուսնական էքսկլյուզիվ նկարները. էլ ոչ մի դարդ, էլ ոչ մի աղքատություն, էլ ոչ մի տնտեսական աճ... ջհանդամիս կորեն բոլոր էն խնդիրները, որոնք ունենք, քանի որ ամուսնացավ Արտավազդը: 
Իսկ այ էս «...» տեղը ի՞նչ գրենք: Ես ու եվրոպացի գիտնականները պարզեցին` ինչ գրենք. 
«Ամուսնացավ բոլորիս կողմից սիրված «Արամեի ախպերը» (Արամեն չի սիրվածը, ուղղակի չակերտների մեջինը մի բառ հասկացեք, դա է նրա միակ «պաշտոնը» շոուբիզում)»
Դե ինչ, շուտով լրատվությունը կպայթի. «Սիլվա Հակոբյանի ատամհատիկի քավորի տղու հարսանեկան նկարներով»: 
Վերջում կուզեմ ավելացնեմ. «Սոֆի Մխեյանի ախպոր հարսանեկան նկարները «ԴԵՄ են» Արամեի ախպոր հարսանեկան նկարներին»:
Հ.Գ. Այո, ես պարապ եմ ու նախանձ: 
Երջանկություն նորապսակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել