
Ինչո՞ւ է հայապահպանման բնազդը միայն վտանգի պահին արթնանում... Ինչո՞ւ խաղաղ ու ապահով մեր հայրենիքում ապրող հայերի մի մասը չի գնահատում այն, ինչ ունի, և չի փորձում գոնե եղածը պահպանել՝ գալիք սերնդին Հայ տեսակի մասին միայն հանրագիտարաններից չպատմելու համար.... Չեմ ուզում ասել մեծամասնությունը, թեկուզ ինքս ինձ հույս տալու համար, որ պայքարող հայի տեսակը դեռևս մի ոչնչացել: Հայրենիքը միայն սահմանները չեն: Հայրենիք ասվածը շատ ավելին է... Հայրենիքը լեզուն է, մշակույթը և ավանդույթները, որոնք մենք այդքան խնամքով անտեսում ու մոռացության ենք մատնում. Հայաստանաբնակ հայերի բառապաշարն ավելի հակված է այնպիսի օտարամոլ բառերի օգտագործման, ինչպիսիք են ok, cool, OMG, LOL, OOPS և այլն... Այնինչ, մեր մայրենի լեզուն ունի համապատասխան բառեր այս բոլոր էմոցիաներն արտահայտելու համար... Մշակույթի մասին կասեմ միայն, որ ինձ համար անհասկանալի է հայերի՝ եվրոպական սառը մշակույթն այդքան արագորեն կլանելու մոլուցքը. նորություն ու թարմություն են ուզո՞ւմ: Բայց չէ որ Հայաստանը և հայերը դեռ չեն վերացել աշխարհի քարտեզից և կարող ենք մերը թարմացնել, հայկականին նոր շունչ տալ և դրանով հպարտանալ... Հավատացնում եմ բոլոր նրանց, ովքեր թերագնահատելով հայկականը, այն չափազանց հնացած են համարում. հայկական երգ ու պարը կարող է շատ ավելի նոր ու գեղեցիկ լինել, քան եվրոպական և ամերկյան ռիթմերը... Ինքս օդում խոսքերս չթողնելով՝ գերադասում եմ հայկականը, տոնակատարություներին պարում եմ հայկականը, իմ նշանադրությանը վալսի փոխարեն պարել եմ հայկական շալախո, եվրոպական այլ պարերի փոխարեն հագել եմ հայկական տարազ ու պարել մերը..... Հայկականը.... Ու կարող եմ վստահեցնել բոլորին, որ հայկականը շատ ավելի գեղեցիկ է, քան օտարինը...