Panorama.am-ը գրում է.
Կյանքի խոսք եկեղեցու հիմնադիր Ուլֆ Էկմանը դուրս եկավ կառույցից, ինչից հետո այդ եկեղեցու շատ հետևորդներ մնացել են անորոշ վիճակում: Անորոշություն կա նաև այդ եկեղեցու հայաստանյան կառույցի հետևորդների մոտ, իսկ պատկան մարմինների ու հենց նույն կառույցի կողմից ակնկալվող քայլերը մինչ օրս չեն արվել:
«Հայաստանի կյանքի խոսք եկեղեցու առաջնորդը՝ Արթուր Սիմոնյանը, պիտի հայտարարություն աներ և հստակություն մտցներ: Եթե եկեղեցու հիմնադիրն ասում է, որ իրենք սխալ են, մեր պատկան մարմինները պետք է կասեցնեին այստեղի կառույցի գործունեությունը: Իրենք, որպես քրիստոնեական գաղափարներ կրող կառույց են գրանցված, եթե ասում են, որ սխալ են, ապա ենթակա են լուծարման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա նշեց, որ ժամանակին խոսակցություն կար, որ կաթոլիկներն են ստեղծել Կյանքի խոսքը, որպեսզի քայքայեն Ուղղափառ և Առաքելական եկեղեցիները, որպեսզի մարդիկ ուրիշ տեղ չգնային, գոնե մտնեին այդ կառույցի մեջ: Բայց դա միայն խոսակցություններ էին, հիմնավորված չեն:
Անդրադառնալով հանգամանքին, որ Կյանքի խոսքի հետևորդներին շանտաժի են ենթարկում, Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ դա միանշանակ մարդու իրավունքների խախտում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



