1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքի դպրոցներից մեկի 16-ամյա աշակերտը սպանել է իր համադասարանցի աղջկան այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նրա հետ գնալ ավարտական երեկոյի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ին՝ դպրոցի միջանցքում: Դեռահասը, ում անունը չի հաղորդվում, հարձակվել է 16-ամյա Մարեն Սանչեսի վրա և պարանոցի հատվածում նրան մի քանի հարվածներ հասցրել: Ոստիկանությունը չի հայտնում՝ նա զենք ունեցե՞լ է, թե՞ ոչ: 

Աղջիկն անմիջապես հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 

Հանցագործը ձերբակալվել է: Ավարտական երեկոն, որը պետք է տեղի ունենար այսօր երեկոյան, հետաձգվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել