1in.am-ը գրում է.

Իտալիան պատրաստ է քննարկել և աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ Ուկրաինայի վատթարացող իրավիճակի պատճառով, սակայն սահմանափակումները չպետք է դուրս գան «երկրորդ փուլի» շրջանակներից և առնչվեն տնտեսությանը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին Քերիի հետ հեռախոսազրույցի արդյունքներով: 

«Կապված Ուկրաինայում իրավիճակի վատթարացման հետ՝ մենք չենք բացառում Եվրամիությունում նոր պատժամիջոցների քննարկումը, որոնց Իտալիան պատրաստ է աջակցել: Սակայն դրանք պետք է մնան, այսպես կոչված, «երկրորդ փուլի» շրջանակներում: 

Երկխոսությունն անհրաժեշտ տարր է մնում, սակայն եթե առաջ քայլեր կատարելու փոխարեն, որոնք ցուցադրում են ժնևյան պայմանավորվածություններն իրականացնելու ցանկությունները, մենք ամեն օր հետևում ենք իրավիճակի վատթարացմանը, ապա անհրաժեշտ է ցուցադրել միջազգային հանրության հստակ արձագանքը, որը պետք է լինի միասնական և համաձայնեցված»,- հայտարարել է Մոգերինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել