Երեկ «Հայազն»-ի նախաձեռնությամբ դրամահավաք կազմակերպեցինք օգնելու մի սիրիահայ ընտանիքի: Բայց եթե սկսվի սիրիահայերի մասսայական ներգաղթ այսպիսի դրամահավաքը արդեն չի օգնի, կարիք կլինի համակարգված մոտենալ հարցին։
Առաջարկում եմ բոլորին, ով ռեալ ուզում է օգնել հայրենիք վերադարձող սիրիահայերին, ստեղծել խորհրդի կարգի մի բան, որը կհամակարգի ու լուրջ կզբաղվի պռոբլեմներով, ռեալ կօգնի կամ կբարձրայանի ինչ-ինչ հարցեր
Կարծում եմ դրա կարիքը կա, որովհետեւ էս թեմայով հիմա շատերն են ուզում ՊՌ լինեն, ու բնականաբար ոչ մի գործ չանեն...էտ գործելաոճը կվնասի եւ´ մեզ , եւ´ մեր սիրիահայ հայրենակիցներին
Կարճ ասած, բոլոր էն մարդիկ ովքեր մտադիր են իրոք օգնել ու գործել առաջարկում եմ համագործակցել. հասկանանք մենք ինչով կարող ենք օգնել, ինչպես նաեւ ինչ է պետք պահանջել պետությունից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել