Ալբինիզմը գենետիկ դեֆեկտ է, որի ժամանակ մելանինի արտադրությունն այնքան քիչ է, որ մաշկը, մազերը և աչքերը սպիտակ պիգմենտացիա են ստանում: Նաև դա ֆենոմեն է, որի հանդիպում է կենդանիների մոտ, ինչի արդյունքում նրանց «կենդանի-մուտանտներ» են անվանում:
Իհարկե, ոչ բոլոր կենդանիներն են ալբինոսներ: Ալբինիզմը բնութագրող իրական նշանները կարմիր կամ վարդագույն աչքերն են: Ստորև ներկայացված են կենդանիների մոտ առկա մուտացիայի կամ ալբինիզմի յուրահատուկ և հետաքրքիր 10 դեպք:
10. Ընձուղտ![]()
Գիտնականները մինչ օրս համաձայնության չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք ալբինոս ընձուղտներ գոյություն ունեն, թե՝ ոչ: Որոշներն ասում են, որ սպիտակամաշկ կենդանիները իրական ալբինոսներ չէին, քանի որ նրանց աչքերը նորմալ գույն ունեին: Այս ընձուղտը, թերևս, իրական չէ, բայց այն ցուցադրվել էր «Ripley’s Believe it or Not» ցուցահանդեսում:
9. Կոկորդիլոս![]()
2012թ.-ին գիտնականները հնդկական Օրիսսա նահանգում հայտնաբերել էին կոկորդիլոսների մոտ ալբինիզմի մի քանի օրինակ:
Սպիտակ Ադամանդ անունով այս յուրօրինակ ալիգատորը Եվրոպայի միակ ալբինոս ալիգատորն է: Սակայն նրանցից ոչ բոլորն են իրական ալբինոս համարվում: Սպիտակ Գորտ անունով ալիգատորը լեյկեմիայով էր տառապում: Լեյկեմիա ունեցող կենդանիները ալբինոս չեն, դա մուտացիա է:
8. Սկյուռիկ![]()
Արևմտյան Լոտիան շրջանում (Շոտլանդիա) գտնվող այգին դարձել է ալբինոս սկյուռիկ Արթուրի մշտական բնակավայրը: Նա հանկարծակի հայտնվել էր ձմռանը և հաշվի առնելով, որ այդ շրջանը միշտ ձյունառատ է, փոքրիկ սկյուռիկին կարող էին ընդհանրապես չնկատել:
7. Ոզնի![]()
Այս ոզնին կարծես թե դիսնեյյան մուլտֆիլմերից լինի: Նրա անունն է Ձյունիկ: Փոքրիկին փրկել էին և մեծացրել Բաքինգեմշիր կոմսությունում գտնվող կենդանիների փրկության կենտրոնում:
6. Առյուծ![]()
2012թ.-ին Յալտայի գազանանոցում միանգամից չորս սպիտակ առյուծ ծնվեց: Սպիտակ առյուծները ալբինոսներ չեն, քանի որ պիգմետացիայի պակասը կապված է ռեցեսիվ գենի հետ, որը լինում է երկու ծնողների մոտ: Համենայն դեպս, այս երևույթը շատ հազվադեպ է հանդիպում:
5. Սիրամարգ![]()
Սիրամարգն ամենագեղեցիկ թռչուններից մեկն է, բայց նրա շքեղությունն ու գեղեցկությունն ուղղակի աննկարագրելի է դառնում, երբ նա սպիտակ է ծնվում: Այս կենդանին ալբինոս չէ, ավելին, սա սովորական սիրամարգի տեսակներից մեկն է:
4. Ուղտ![]()
Այս ուղտ ալբինոսը շատ հազվադեպ հանդիպող կենդանի է: Որոշ ժամանակ համարվում էր, որ աշխարհում միայն չորս ալբինոս ուղտ գոյություն ունեն: Այս ձագուկը ծնվել է ավստրալական «Jindera» ֆերմայում: Նորածին ուղտերը սովորաբար սպիտակ են ծնվում, բայց տարիքի հետ նրանց երանգավորումը փոխվում է շագանակագույնի:
3. Վագր![]()
Սպիտակ վագրերն ալբինոսներ չեն: Դրա մասին են վկայում սև բծերը, սակայն նույնիսկ այն վագրերը, որոնց մոտ դրանք ավելի բաց երանգի են, նույնպես ալբինոս չեն համարվում, քանի որ մորթու երանգավորումը կապված է ծնողների մոտ առկա ռեցեսիվ գենի հետ:
2. Կրիա![]()
Մինտին սպիտակ կրիա է: Նա ապրել է Ավստրալիայի Թաունսվիլլ քաղաքի «Reef HQ» ակվարիումում: Դժբախտաբար, անազատության մեջ կրիան շատ կարճ ժամանակ գոյատևեց: Մինտին ալբինոս չէր: Նա տառապում էր լեյկեմիայով:
1. Գորիլա![]()
Ձյունիկ անունով գորիլան միակ ալբինոս գորիլան էր: Նա ապրում էր Բարսելոնայի գազանանոցում: Կապիկը երկար կյանք ունեցավ և մահացավ մաշկի քաղցկեղից: Նրա 22 ձագերից ոչ ոք չժառանգեց մաշկի յուրահատուկ գույնը:
+ Բոնուս
Կոալա![]()



